Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արայիկ Մինասյանի ու Հերմինե Միքայելյանի 2024 թվականի մայիսի 24-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 47/21 հասցեում գտնվող, Երևան քաղաքի Տպագրիչների փողոց 8 շենքի թիվ 46 բնակարանի բնակիչ Արայիկ Աղվանի Մինասյանի և Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների նրբանցք 2 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Հերմինե Ռուբիկի Միքայելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1494885, տրված` 2005 թվականի սեպտեմբերի 23-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 40.9քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 279 600 (երկու հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |