Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված, բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը. 1)Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս 33/10 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 20.0քմ մակերեսով (ավտոտնակ տեղադրելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2)Ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 3-րդ փողոց 273/4 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 20.0քմ մակերեսով (ավտոտնակ կառուցելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով: 3)Ք. Հրազդան Կենտրոն թաղամաս 32/9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 19.9քմ մակերեսով (ավտոտնակ տեղադրելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |