Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միրա Անտոնյանի 2024 թվականի մարտի 27-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 1621111) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում գտնվող վարչական շենքին կից կառույցից 4 (չորս) սենյակ 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն հիմնելու համար:
2.Սահմանել, որ նշված տարածքը ձեռքբերելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավորվում է կատարել վերանորոգման աշխատանքներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |