Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սուրիկ Վարդանյանի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 4-րդ թաղամասի թիվ 12 տան բնակիչ Սուրիկ Վարդանյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 5033, ժառանգական գործ N 242) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-033-0121-0007) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 6-րդ թաղամաս, 49։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: