Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Դուխիկ Հայրապետյանի 2025 թվականի մարտի 12-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2022NCABO2 ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի մարտի 3-ի թիվ 12 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0522-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հայ ֆիդայիների փողոց 8/8:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 8/3 տան բնակիչ Դուխիկ Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 8/8 հասցեում գտնվող 57.02քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության տնտեսական շինությունը, 34.63քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
3.Տնտեսական շինությունը, պարիսպը և դրանց սպասարկման ու պահպանման համար նախատեսված 35.6քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: