Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. 1.Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց տրամադրել Հրազդանի համայնքապետարանի կողմից ձեռք բերված 499500 /չորս հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր/ դրամ արժողությամբ 150 կգ սիզախոտի սերմը՝ կանաչապատման նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |