Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Գարիկ Դավթյանի 2023 թվականի մայիսի 10-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 26 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Գարիկ Արամի Դավթյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոց 19/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19092022-07-0001, գաղտնաբառ՝ BDXBAC2TFBCQ) 202.4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական և 59.9քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասերին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03052023-07-0086, գաղտնաբառ՝ DBRNFDXP5UST) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոց 19/6 հասցեում գտնվող 5.7քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 16 500 (տասնվեց հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |