Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Գառնիկ Պետրոսյանի 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 9-րդ փողոց 9/3 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 108 շենքի թիվ 49 բնակարանի բնակիչ Գառնիկ Վազգենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1794120, տրված` 2005 թվականի մարտի 29-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 31.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 89 600 (ութսունինը հազար վեց հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |