Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Երկրապահ կամավորականների միություն» Կոտայքի մարզային բաժանմունքի վարչության նախագահ Սլավիկ Վարդանյանի 2023 թվականի ապրիլի 18-ի № 3374 դիմումը․ 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ №2149466) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամաս Սահմանադրության հրապարակ 1 հասցեում գտնվող վարչական շենքից 152,89 (մեկ հարյուր հիսուներկու ութսունինը) քառակուսի մետր մակերեսով տարածքը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» Կոտայքի մարզային բաժանմունքին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |