Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Հայկ Թովմասյանի 2022 թվականի մարտի 16-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2022MMH1CK ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2023 թվական նոյեմբերի 13-ի թիվ 84 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0077-0029 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հրազդան-Լեռնանիստ խճուղի 9:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա․ Երկաթի փողոցի 1-ին նրբանցքի 7 տան բնակիչ Հայկ Թովմասյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան-Լեռնանիստ խճուղի 9 հասցեում գտնվող 31․33քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության կոմպրեսատորային կայանը, 156․17քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության օժանդակ շինությունը, 21․23քմ արտաքին մակերեսով, 22․31քմ արտաքին մակերեսով և 6․76քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության հարթակները, 7.53քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության ջրավազանը և 8.02քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության հենապատը ճանաչել օրինական:
3.Կոմպրեսատորային կայանը, օժանդակ շինությունը, հարթակները, ջրավազանը, հենապատը և դրանց սպասարկման ու պահպանման համար նախատեսված 1559.4քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: