Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 21-րդ, 22-րդ կետերով, 25-րդ կետի 1-ին ենթակետով, Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ և Քաղսի բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Կոտայք 1» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» N 146-Ն որոշումով, հիմք ընդունելով «ԱՐՄ ԹՌԱՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի նպատակային նշանակության փոփոխման հատակագիծը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.96746հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0841-0023-ից) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` ընդերքի օգտագործման համար` համաձայն հավելվածի (հատակագծի):
2.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 1.96746հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0841-0023-ից) հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան 9։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: