|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2025 թվականի N 489 |
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և 2025 թվականի ապրիլի 10-ի N 70 որոշումը. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 50 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 տարի ժամկետով, շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ (օրական մինչև 3 ժամ տևողությամբ պարապմունքներով), ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Գևորգ Խաչիկյանին՝ թաեքվոնդոյի պարապմունքներ անցկացնելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|