Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30-րդ կետով և հիմք ընդունելով Լաուրա Սարգսյանի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը. 1.Թույլատրել Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամաս 104/3 և 104/4 հասցեներում գտնվող Լաուրա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 26122023-07-0103, գաղտնաբառ՝ ABLWB7GAYLEF և N 26122023-07-0085, գաղտնաբառ՝ ZQR1CC2AUA6L) 458.6քմ և 140.7քմ մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը փոխանակել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112023-07-0173, գաղտնաբառ՝ 29BRJT8PEIB1) Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամաս 104/5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 599.3քմ մակերեսով համարժեք հողամասի հետ՝ համայնքային սեփականություն հանդիսացող ավտոպարկի ընդլայնման նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |