Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 7/1 նախադպրոցական հիմնարկի շենքից (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N26092013-07-0026, տրված՝26.09.2013 թվականին) 65 քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ‹‹Մարի›› համատիրությանը 5 տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|