|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մարտի 2021 թվականի N 60 |
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով. 1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հայ Ֆիդայիների փողոց 37 հասցեում գտնվող 1432.9քմ մակերեսով (ծածկագիր՝0302-0002) հողամասը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -8 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|