Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 101/91 բնակարանի բնակիչ Արթուր Դավթյանի 2024 թվականի մարտի 14-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 101/91 բնակարանի բնակիչ Արթուր Դավթյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |