Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 252-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 83/503 բնակարանի բնակչուհի Գյուլնարա Հարությունյանի 2023 թվականի մարտի 20-ի Դ-113 դիմումը. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 50 000 /հիսուն հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 83/503 բնակարանի բնակչուհի Գյուլնարա Հարությունյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |