Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30-րդ կետով և հիմք ընդունելով Յուրիկ Պետրոսյանի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը. 1.Թույլատրել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 6/10 հասցեում գտնվող Յուրիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20122022-07-0108, գաղտնաբառ՝ PFMRZRLD5QRP) 50.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը փոխանակել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12082024-07-0158, գաղտնաբառ՝ SWKNLCBSKG8H) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 15 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 49.6քմ մակերեսով համարժեք հողամասի հետ՝ համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |