Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Լաերտ Պողոսյանի լիազորված անձ Նունե Պողոսյանի 2025 թվականի օգոստոսի 14-ի դիմումը․
1․ Երևան քաղաքի Արաբկիր, Սունդուկյան փողոց 3Ա շենք 23 բնակարանի բնակիչ Լաերտ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2204214, տրված՝ 2006 թվականի սեպտեմբերի 19-ին) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 10-րդ թաղամաս, 59։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: