Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 254 շենքի, 19 բնակարանի բնակիչ Գևորգ Արկադիայի Խաչիկյանի 2025 թվականի ապրիլի 03-ի դիմումը. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 50 (հիսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով (շաբաթական 3 օր), ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Գևորգ Խաչիկյանին՝ թաեքվոնդոյի պարապմունքներ անցկացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |