Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով.
1.Հաստատել «Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցույթի կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2.Հաստատել «Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցութային հանձնաժողովի կազմը.
1)Ռոբերտ Թումոյան – Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),
2)Հասմիկ Հակոբյան – Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ (հանձնաժողովի անդամ),
3)Արմեն Այվազյան - Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ (հանձնաժողովի անդամ),
4)Դավիթ Ավագյան - «Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի անդամ),
5)Մյասնիկ Նուշերվանյան - «Հրազդանի Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի անդամ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: