Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վահիկ Ալավերդյանի լիազորված անձ Լեռնիկ Սեփոյանի 2025 թվականի հունիսի 30-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 111 շենքի թիվ 17 բնակարանի բնակիչ Վահիկ Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2642828, տրված՝ 2009 թվականի հոկտեմբերի 9-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 11-րդ նրբանցք, 20։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: