Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշումները և անհատ ձեռնարկատեր Գևորգ Ալավերդյանի 2025 թվականի մարտի 24-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8 խմբի 4 բաժնի 2 դասի 51 «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ծրագրի 4819 «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված ծախսերից 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար) դրամ տրամադրել «Գևորգ Ալավերդյան» Ա/Ձ-ին՝ 2025 թվականի մարտի 22-ից 30-ը ներառյալ Երևան քաղաքում կայացած Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին Հրազդանից Երևան և հակառակ ուղղությամբ Հրազդան համայնքից մասնակցող 19 (տասնինը) մարզիկների ուղևորափոխադրման ճանապարհածախսը հոգալու համար` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |