Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 25-ի N 14 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի N173 որոշման հավելվածի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին, 2) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին, 3) «Տ-Մետալ» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 8.28055հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին, 4) Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի N200 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 5) Նվիրատվություն կատարելու մասին, 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N215-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 7) Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու մասին, 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |