Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արա Ղազարյանի լիազորված անձ Գեդեոն Ղազարյանի 2025 թվականի օգոստոսի 11-ի դիմումը.
1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1907934, տրված՝ 2004 թվականի նոյեմբերի 25-ին) Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մաքրավան թաղամասի Տիգրան Մեծի փողոց, 7-րդ նրբանցք, 27։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: