Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ, 2022 թվականի ապրիլի 12-ի N 1/փ-77 դրական եզրակացությունը և Մացակ Խաչատրյանի 2021 թվականի հունիսի 7-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 151/1 տան բնակիչ Մացակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N27052021-07-0072, գաղտնաբառ՝ CCYZTBKCIUUD) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհ 1/5 հասցեում գտնվող 0.46135հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, ծիսակատարությունների սրահ կառուցելու նպատակով: 2.Մացակ Խաչատրյանին՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե վճարել 0.46135հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |