Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Քաջիկ Սայադյանի 2023 թվականի փետրվարի 2-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 8 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Քաջիկ Գևորգի Սայադյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 22/1 հասցեում գտնվող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1397499, տրված՝ 2004 թվականի ապրիլի 20-ին) 168.28քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11052023-07-0143, գաղտնաբառ՝ TP9AXWZNCMXZ) Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 22/4 հասցեում գտնվող 13.2քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 90 300 (իննսուն հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |