Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023F4TBC5 ծածկագիրը և Ռազմիկ Ղազարյանի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 4-րդ թաղամասի թիվ 38 տան բնակիչներ Ռազմիկ Սուրենի Ղազարյանի, Սուրեն Ռազմիկի Ղազարյանի, Իրինա Ռազմիկի Ղազարյանի, Մարինա Ռազմիկի Ղազարյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ գյուղի 4-րդ թաղամաս 38 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05042023-07-0133, գաղտնաբառ՝ BE1CIBL2ZNUA) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 37.24քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ օրինականացման վճարը սահմանել 45 100 (քառասունհինգ հազար մեկ հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին: 4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: