Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի № 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի 10-րդ թաղ. 8-րդ տան բնակիչ Սվեր Չաթոյանի 2024 թվականի ապրիլի 3-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ հատկացնել Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի 10-րդ թաղ. 8-րդ տան բնակիչ Սվեր Չաթոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |