Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները 2025 թվականի համար` 1) Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները՝ համաձայն հավելվածի: 2) Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 դրամ: 3)Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվումˋ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ ա) հիմնական շենքերի և շինությունների համար՝ - մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող բնակելի նշանակության, ինչպես նաև մինչև 100քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ, բ) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝ - 100-ից մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ: - 300-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 70000 դրամ: - 500 և ավել քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ: 4) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համարˋ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ: 5) Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ ա) մինչև 1000 քմ՝ 1000 դրամ, բ) 1001-5000 քմ՝ 5000 դրամ, գ) 5001-10000 քմ՝ 10000 դրամ, դ) 10001 և ավելի քմ՝ 15000 դրամ: 6) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ: 7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցում կատարելու դիմաց փոխհատուցման վճար` 30000 դրամ: 8) Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`5 000 դրամ: 9) Աղբահանության վճարը սահմանվում է` ա) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է` - ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական` 200 դրամ: - կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական` 20 դրամ: բ) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով` - առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`50 դրամ, - հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 դրամ, - վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 դրամ, - գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 4 դրամ, - զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 դրամ, - արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`8 դրամ: գ) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 դրամ: 10) Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 9-րդ կետի բ) ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
ա) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար կամ` 3000 դրամ, բ) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` 10000 դրամ: 11) Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար փոխհատուցման վճար` մեկ էջի համարˋ 50 դրամ: 12) Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին. ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 100 դրամ, բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 300 դրամ, գ) մեկ շաբաթվա համար` մինչև 1500 դրամ, դ) մեկ ամսվա համար` մինչև 5000 դրամ, ե) մեկ տարվա համար` մինչև 50000 դրամ: 13) Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1 000 դրամ: 14) Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով՝ 300 դրամ: 15) Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար`համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ ա) բնակելի նշանակության՝ անշարժ գույքի օբյեկտների համար` 5000 դրամ, բ) հասարակական և արտադրական նշանակության` սույն որոշման 15-րդ կետի ա) ենթակետով չնախատեսված նշանակության անշարժ գույքի օբյեկտների համար` 15000 դրամ: 16) Համայնքի վարչական տարածքում համայնքապետարանի սեփականություն հանդիսացող հենասյունների վարձակալության վճար յուրաքանչյուր ամսվա համարˋ ա) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (կապի մալուխների անցկացման դեպքում)` 500 դրամ, բ) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (ուժային մալուխների անցկացման դեպքում)` 500 դրամ, գ) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար(գովազդային վահանակներ տեղադրելու դեպքում)` 1000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |