Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Ջրառատ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Եղիազարյանի 2024 թվականի նոյեմբերի 8-ի №8449 դիմումը. 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N23072024-07-0015, տրված` 23 հուլիս 2024 թվականին) Ջրառատ թաղամասի 327,55 քառակուսի մետր մակերեսով 365/7 չգործող մշակույթի տան շենքը 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ջրառատ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |