Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 25-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում կայացած հանրային քննարկումների արձանագրությունը. 1. «Ավանգարդ ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող Հրազդանի գաբրոների և գրանոդիորիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու հայտին համաձայնություն չտալ : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |