Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ապետ Հունանի Զարգարյանի (ծնված` 1956 թվականի սեպտեմբերի 12-ին, Նոյեմբերյան փողոց 14 տան բնակիչ) 2025 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը, «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 20235JSSHG ծածկագիրը.
1.Վերականգնել Ապետ Հունանի Զարգարյանին պատկանող Հրազդան համայնքի Նոյեմբերյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող 584.2 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-001-0661-0013) և դրա վրա ինքնակամ կառուցված 56.01 քմ արտաքին մակերեսով բնակելի տան առաջին հարկի, 204.24 քմ արտաքին մակերեսով բնակելի տան երկրորդ հարկի, 39.10քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության սեփականության իրավունքը:
2.Ինքնակամ կառուցված բնակելի տան առաջին հարկը, երկրորդ հարկը, տնտեսական շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարը չի գանձվում:
3.Հողամասի սահմանները որոշվում են «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4.Ինքնակամ կառուցված բնակելի տան առաջին հարկը, երկրորդ հարկը, տնտեսական շինությունը և հողամասը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Ապետ Հունանի Զարգարյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան առաջին հարկի, երկրորդ հարկի, տնտեսական շինության նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: