Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․ 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N2637626) Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող նախադպրոցական հիմնարկի շենքի 47,15 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային բաժանմունքին՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու պայմանով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |