Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 2/29 հասցեում գտնվող 52.5քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0326-0002), 2)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 29/3 հասցեում գտնվող 2113.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0309-0007), 3)Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս 199/5 հասցեում գտնվող 128.3քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0025-0028): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |