Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ 1.ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկը վերանվանել «Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկ: 2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունները հաստատելու մասին» N53 որոշման N7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |