Որոշման կարգավորման առարկան.
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային 29 տան բնակիչ Ղազար Բենյամինի Հունանյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հրազդան համայնքի բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում փոխադրամիջոցի հարկի գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված ՀՀ-ում գործածվող գույքահարկի և հողի հարկի հարկով հարկվող օբյեկտների միասնական համակարգից (vector+ ծրագիր) և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից (VXSOFT ծրագիր) ստացված տեղեկանքների MERCEDES-BENZ S 420 մակնիշի 27 OO 122 հաշվառման համարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Ղազար Բենյամինի Հունանյանին և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Փոխադրամիջոցի գույքահարկի գծով 1822639 (մեկ միլիոն ութ հարյուր քսաներկու հազար վեց հարյուր երեսունինը) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 1246000 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ 2009-2020թթ. ապառքի գումար և 576639 (հինգ հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր երեսունինը) ՀՀ դրամ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Փոխադրամիջոցի գույքահարկի գծով 628999 (վեց հարյուր քսանութ հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 534000 (հինգ հարյուր երեսունչորս հազար) ՀՀ դրամ 2021-2024 թվականների ապառքի գումար և 94999 (իննսունչորս հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ 2021-2023 թվականների ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 31-ին ժամը 15:00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է (հիմք` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2024 թվականի հունիսի 26-ի N 26/107893-24 գրություն) Ղազար Բենյամինի Հունանյանը: Վերջինս վարչական վարույթի լսումներին ներկայացել է, կազմել է ժամանակացույց, սակայն ժամանակացույցով սահմանված վճարումները չի կատարել:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հարկային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն` փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգիրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասուպմ նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, հարկային օրենսգրքի 4-րդ, 243-րդ, 244-րդ, 247-րդ, 251-րդ, 397-րդ, 400-401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
1. Ղազար Բենյամինի Հունանյանից հօգուտ Հրազդան համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 2451638 (երկու միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր երեսունութ) ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: