Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ժանետա Եփրեմյանի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 207 շենքի թիվ 47 բնակարանի բնակիչ Ժանետա Եփրեմյանին կառուցապատման իրավունքով տրամադրված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01112017-07-0074, գաղտնաբառ՝ 54AXD9FWZSQS) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 202 շենքին հարող տարածք թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց, 16/1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: