Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 157․4քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0504-0001-ից) հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մուշ թաղամասի, 73/3 հողամաս:
2.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Մուշ թաղամասի, 73/3 հասցեում գտնվող 157․4քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: