Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Գևորգյան Հարությունի 2023 թվականի օգոստոսի 23-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023DST38P), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 102 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0142-0007 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 71/40 (ծածկագիր` 07011XL3DAXD):
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 155/1 տան բնակիչ Հարություն Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 71/40 հասցեում գտնվող 74քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 37.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: