Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Աստղիկ Ոսկերչյանի 2025 թվականի հունիսի 27-ի դիմումը.
1. Երևան քաղաքի Չեխովի փողոց 10 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Աստղիկ Ոսկերչյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 22082023-07-0233, գաղտնաբառ՝ BKI2WMBWKSRW և N 28072023-07-0053, գաղտնաբառ՝ 2GLAKFWMA2P3) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 83 շենք 404 և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 83 շենք 404 հասցեներում գտնվող միավորված բնակարանին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 83 շենք, 31 բնակարան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: