Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Անդրանիկ Առաքելյանի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը.
1․ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 48 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Անդրանիկ Առաքելյանին պատկանող (Ժողովրդական պատգամավորների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1991 թվականի օգոստոսի 29-ի արձ․թիվ 8 քաղվածք) Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0564-0013) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 12-րդ նրբանցք, 13։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: