Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հիմք ընդունելով Սրապիոն Սամսոնյանի, Արմանուշ Թովմասյանի, Մանուշակ Սամսոնյանի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումը.
1.Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Նար-Դոս փողոց թիվ 93 տան բնակիչներ Արմանուշ Բեջանի Թովմասյանին, Սրապիոն Սեդրակի Սամսոնյանին, Հրազդան քաղաքի Նոյեմբերյան փողոց թիվ 16 տան բնակիչ Մանուշակ Սեդրակի Սամսոնյանին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքում գտնվող հետևյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչել Հրազդան համայնքի սեփականության իրավունքը.
1)խոտհարք 0.28 հա, կադաստրային ծածկագիրը՝ 07-001-849-091,
2)վարելահող 0.256 հա, կադաստրային ծածկագիրը՝ 07-001-765-049:
2.Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: