Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, և հիմք ընդունելով Մանվել Ժորայի Մկրտչյանի լիազոր անձ` Սուրեն Յուրիկի Ստեփանյանի 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը, <<Հայաստանի Ազգային Արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի Մարզային Մասնաճյուղի կողմից տրված արխիվային քաղվածքը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023CCGRRE ծածկագիրը.
1.Օրինական ճանաչել Մանվել Ժորայի Մկրտչյանին պատկանող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող 600.0քմ հողամասում ինքնակամ կառուցված 255.32 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 0.27 քմ մակերեսով պարիսպը:
2.Հողամասի սահմանները որոշվում են ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Ինքնակամ կառուցած բնակելի տունը և պարիսպը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարները չեն գանձվում:
4. Մանվել Ժորայի Մկրտչյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Հրազդան համայնք, Հարավային թաղամասի Մխիթար Սպարապետի փողոց 9 բնակելի տուն:
5.Ինքնակամ կառուցված բնակելի տան և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 6.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: