Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Անուշ Ստեփանյանի լիազորված անձ Գոհար Հակոբյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թիվ 120 տան բնակիչ Անուշ Վլաստի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2182294, տրված՝ 2006 թվականի հոկտեմբերի 26-ին) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Մարշալ Բաղրամյան փողոց, 2-րդ նրբանցք, 28/3 (ծածկագիր՝ 07011GDVNVKC)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: