Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1376
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2024 թվականի N 1376

ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Որոշման կարգավորման առարկան.
   Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 31 շենքի 91 բնակարանի բնակիչ Մկրտիչ Արմենի Ղազարյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հրազդան համայնքի բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում փոխադրամիջոցի հարկի գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
    Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
  Համաձայն համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված ՀՀ-ում գործածվող գույքահարկի և հողի հարկի հարկով հարկվող օբյեկտների միասնական համակարգից (vector+ ծրագիր) և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից (VXSOFT ծրագիր) ստացված տեղեկանքների MITSUBISHI PAJERO 3.0 մակնիշի 12 TV 111 հաշվառման համարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Մկրտիչ Արմենի Ղազարյանին և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
   1) Փոխադրամիջոցի գույքահարկի գծով 145661 (հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 106500 (հարյուր վեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ 2009-2020թթ. ապառքի գումար և 39161 (երեսունինը հազար հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
    2) Փոխադրամիջոցի գույքահարկի գծով 167403 (հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր երեք) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 142000 (հարյուր քառաուներկու հազար) ՀՀ դրամ 2021-2024 թվականների ապառքի գումար և 25403 (քսանհինգ հազար չորս հարյուր երեք) ՀՀ դրամ 2021-2023 թվականների ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
    «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 8-ին ժամը 15:50-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է (հիմք` 2024 թվականի հոկտեմբերի 15-ի azdarar.am էլեկտրոնային հայտարարությունների պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը) Մկրտիչ Արմենի Ղազարյանը: Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել:
   Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
   Հարկային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն` փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
   Օրենսգիրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասուպմ նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
    Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
    Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, հարկային օրենսգրքի 4-րդ, 243-րդ, 244-րդ, 247-րդ, 251-րդ, 397-րդ, 400-401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

   1. Մկրտիչ Արմենի Ղազարյանից հօգուտ Հրազդան համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 313064 (երեք հարյուր տասներեք հազար վաթսունչորս) ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:

   2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

   3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner