Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Գարիկ Մխիթարյանի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 12-րդ թաղամասի թիվ 60 տան բնակիչ Գարիկ Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2186373, տրված՝ 2004 ապրիլի 30-ին) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 4-րդ փողոց, 6-րդ փակուղի,12:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: