Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 794
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2024 թվականի N 794

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24- րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սոֆիկ Շմավոնի Մարկոսյանի (ծնված` 1953 թվականի սեպտեմբերի 9-ին, քաղաք Հրազդան Երևանյան խճուղի 39բ բնակարանի բնակչուհի) լիազոր անձ Ռուզաննա Նորայրի Հայրապետյանի 2024 թվականի հուլիսի 2-ի դիմումը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը.

1.Վերականգնել Սոֆիկ Շմավոնի Մարկոսյանին պատկանող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-001-0069-0001) և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ` սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Սոֆիկ Շմավոնի Մարկոսյանին սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, կիսակառույց շինության նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական
: 4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner