Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Վարսենիկ Պետրոսյանի 2023 թվականի հուլիսի 3-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023T74NQW), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 40 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0505-0079 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 216/6:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Վարսենիկ Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 216/6 հասցեում գտնվող 24.8քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 24.8քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: