Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 14-ի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում կայացած հանրային քննարկումների արձանագրությունը․ 1․ «ԼՈՒՔ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում դպրոցի շենքի կառուցման համար թույլտվություն ստանալու նախագծին ------- (տալ համաձայնություն կամ մերժել)։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ստորագրման օրվանից։ |